Մունետիկ

Գյուլագարակ և Օձուն խոշորացված համայնքները՝ էներգախնայողության ճանապարհին

7 ամիս առաջ մեկնարկած «Էներգաարդյունավետությունը՝ հանուն համայնքների կայուն զարգացման» ծրագիրը, որն իրականացվել էր «Լոռու զարգացման կենտրոն», «Հայկական Կարիտաս» հկ-ների, Գյուլագարակ և Օձուն խոշորացված համայնքների համայնքապետարանների կողմից մոտեցավ ավարտին: Արդյունքներն ամփոփելու նպատակով եռակողմ հանդիպումներ են եղել Գյուլագարակում, Մղարթում, Կուրթանի նախակրթական ուսումնական հաստատությունում, ներկաները շրջայցով եղան նաև Վարդաբլուր համայնքի 2-րդ ային նշանակության` արևային սնուցմամբ լուսավորվող փողոցում: Հանդիպումներին ներկա էին նաև այն երիտասարդները, որոնք ծրագրի շրջանակներում ստացել էին էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքներ, ապա գնահատել էին համայնքապատկան կառույցների էներգաարդյունավետության մակարդակը և դիմել ծրագրով հայտարարված 2 մլն. արժողությամբ դրամաշնորհին: Մղարթ գյուղի համայնքային խմբի ակտիվ անդամներից Իրինա Մեհրաբյանը համայնքային խնդիրներից ընտրել էր հանդիսությունների սրահի ջեռուցումը: Ծրագրով սրահի տանիքին արդեն տեղադրվել էին արևային ջեռուցման կայանները, տեղի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի այլ գյուղ հասնել` արարողություններն անցկացնելու համար: Հաջորդ կայանատեղին Կուրթանի նախակրթական ուսումնական հաստատությունն էր: Դրամաշնորհային ծրագրով մանկապարտեզի լուսամուտները փոխարինվել էին էներգաարդյունավետ եվրոպատուհաններով: Ներկաները շրջայց կատարեցին մանկապարտեզում, լսեցին տեղի երիտասարդներին, ծանոթացան համայնքային առաջնահերթ այլ խնդիրներին: Գյուլագարակ և Վարդաբլուր համայնքների 2-րդային նշանակության փողոցներում գիշերային լուսավորություն էր անհրաժեշտ: Ծրագրով 2-րդական նշանակության փողոցներում սյուներ են տեղադրվել` արևային սնուցմամբ լուսատուների տեղադրման նպատակով, մասնակի լուծվել է նաև համայնքային այս խնդիրը: Հյուրերն անձամբ այցելեցին այն 2-րդային նշանակության փողոցը, որտեղ երեկոյան լուսավորությունն իրականացվում է արևային սնուցմամբ լամպերով: Կողմերը վստահեցնում են` համագործակցությունը շարունակական կլինի:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *