Մունետիկ

Հայկ Մարությանը՝ նվիրատվությունների շուրջ ծավալվող աղմուկի մասին (տեսանյութ)

Հայկ Մարությանն անդրադարձել է քաղաքին արված նվիրատվություններին.

Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին մեքենաներ նվիրել է, ես պատասխանեցի՝ ոչ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով քաղաքապետարանին նվիրաբերված մեքենաներին եւ դրանց շուրջ պտտվող լուրերին։

Նրա խոսքով՝ հաջորդ օրը, երբ ներկայացրել են նվիրատուների անուները, այնտեղ Սամվել Ալեքսանյանի անունը չի եղել։«Այդ ընկերությունների մեջ կար «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն, որի հիմադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։ Եթե այսօր էլ, որպես քաղաքապետի՝ ինձ հարցնեն արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը մեքենաներ նվեր տվել է Երեւան քաղաքին, կպատասխանեմ ոչ, որովհետեւ ես պաշտոնատար անձ եմ եւ քաղաքապետը չի կարող ասեկոսեների հիման վրա, ինչ-որ հայտարարություններ անել։ Ես չեմ կարող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն նույնացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,– ասել է Մարությանը՝ հավելելով, որ եթե Սամվել Ալեքսանյանը վաղը մայրաքաղաքին նվիրի մեքենաներ կամ որեւէ գույք, Երեւանը մեծ հաճույքով կնդունի այդ նվերը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *