Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել ոստիկանությանը, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,
պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
0 Մեկնաբանություն