Վանաձոր համայնքի ավագանու դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն 1 դաշինք և 9 կուսակցություն: Վանաձորի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովը, նոյեմեբերի 2-ին գումարել էր նիստ՝ ընտրություններին առաջադրված դաշինք-կուսակցություններին գրանցելու և ընտրություններին մասնակցոող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներին ըստ վիճակահանության հերթական համարների տրամադրման նպատակով:
Ներկայացնենք վիճակահանության արդյունքներն ըստ համարների՝
Թիվ 1 համարի ընտրաթերթիկի ներքո հանդես կգա Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը:
2 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4 «Հանրապետություն» կուսակցություն
5 «Ապրելու երկիր» կուսակցություն
6 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
7 «Հայրենիք» կուսակցություն
8 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
9 «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք
10 Հայաստանի կոմունիստական կուսակցության
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը բաղկացած է 47 թեկնածուից: Առաջին համար Մամիկոն Ասլանյան, 2-րդ համար Կարեն Պառավյան և 3-րդ համար Արևհատ Հովհաննիսյան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը բաղկացած է 45 թեկնածուից, առաջին համար Արամ Խաչատրյան, 2-րդ համար Վանիկ Օհանյան և 3-րդ Լուսինե Թադևոսյան: ԲՀԿ ցուցակը բաղկացած է 56 թեկնածուից առաջին համար՝ Էդգար Բոջուկյան, 2-րդ Գարիկ Ղուկասյան, և 3-րդ Մարգարիտա Սուքիասյան: ՙՙՀայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության՚՚-ը ցուցակը բաղկացած է 31 թեկնածուից, առաջին համար Արկադի Փելեշյան, 2-րդ Արման Բեռնեցյան, 3-րդ Դեմիրխանյան Աննա: Հանձնաժողովը հաստատեց հայտ ներկայացրած դաշինքին և բոլոր կուսակցություններին, որոնք մտնելու են ընտրապայքարի մեջ: Նախնական տվյալներով ընտրություններին կմասնակցեն 93. 836 ընտրող:
0 Մեկնաբանություն