Մունետիկ

ՀՀ ՏԿ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԼՈՌՈՒ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Հունվարի 19-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքների համար, նշելով, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի խնդիրները լուծելու համար։ Գնել Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը շեշտել է՝ Արամ Ղազարյանը երկար տարիներ աշխատելով թե՛ Լոռու և թե՛ այլ մարզերում՝ քաջածանոթ է մարզային և համայնքային խնդիրներին։ Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ  աշխատակազմն ու մյուս գործընկերները կօգնեն նորանշանակ մարզպետին աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։ Իր հերթին նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ երեք տարիների արդյունավետ համագործակցության համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *