Մունետիկ

Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուրի այլընտրանքային ճանապարհով

Աղետի 9-րդ օրը, կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պատասխանատու պաշտոնյաներ։

Զեկուցվել է երեկ երեկոյան նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Ներկակացվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման վերականգնման, երկաթուղում տարվող վերականգնողական աշխատանքների, Քարկոփ բնակավայրում տարվող լայնածավալ գործընթացի, Ախթալայի կամրջի լուսավորության, վնասների գույքագրման գործընթացի, աղետից տուժած անձանց տրամադրվող հումանիտար օգնության և այլ աշխատանքների մասին ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շրջայցը շարունակել են Գյուլագարակ համայնքում, դիտարկել Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը:

Մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամուրջը վնասվել էր Գարգառ գետի վարարման հետևանքով: Այժմ Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով։ Մինչ խնդրի հիմնովին լուծումը՝ քննարկվել են ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունները:

Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ այսօր այցելել են նաև Տաշիր համայնքի հորդառատ անձրևներից տուժած թաղամասեր։

Նախարարն ու մարզի ղեկավարը դիտարկել են համայնքի վնասները, վերականգնման հնարավորությունները, քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, զրուցել վնասներ կրած բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *