Ի փառս ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի, ինչպես նաև լոռեցի ազատամարտիկների՝ Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու հարեւանությամբ եղբայրներ Ռոման և Արթուր Մարուքյանների, և Գոռ Գեւորգյանի բարեգործությամբ կանգնեցվել է խաչքար: Քանդակագործը Մարուքյան եղբայրների պապն է՝ Սևան Մարուքյանը: Խաչքարի բացման պատիվը շնորհվեց պատանի երկրապահներ Ռոբերտ Սահակյանին և Անի Խաչատրյանին, ինչպես նաև հեղինակ Սևան Մարուքյանին:
0 Մեկնաբանություն