Հունվարի 20-ին լրացավ բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակը: Լոռու մարզային գրադարանում հիշում ու արժևորում են սիրված բանաստեղծուհու թողած հարուստ գրական ժառանգությունը։ Օրվա բանախոսները՝ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանն ու լեզվաբան, բ.,գ., թ., դոցենտ Դավիթ Գյուլզադյանն անդրադարձան Կապուտիկյան կնոջը, հասարակական-քաղաքական գործչին, նրա հրապարակախոսություններին և, իհարկե, պոեզիային:
0 Մեկնաբանություն