Մունետիկ

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ

   Մարզպետ Արամ Խաչատրյանը, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասուլիսին ներկա գտնվելու համար, ևս մեկ անգամ հավաստեց իր և մարզպետարանի պաշտոնյաների բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատելու պատրաստակամությունը, ինչի մասին են վկայում նաև պարբերաբար կազմակերպվող ասուլիսները, ճեպազրույցները և հարցազրույցները: Լրատվամիջոցների հարցերը հիմնականում վերաբերում էին Վանաձորի ենթակառուցվածքների բարելավման, աղբահանության, ապօրինի կառույցների ապամոնտաժման, մարզի բնապահպանական, ՏԻՄ մարմինների գործունեության, ջրամատակարարման և մի շարք այլ խնդիրների, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: «Լոռի» ՀԸ «Վանաձորում տեղի ունեցած ապօրինությունների հետ կապված համայնքային բյուջե գումարների վերադարձման գործընթացը ի՞նչ փուլում է» հարցին՝ մարզպետը տեղեկացրեց, որ դատական գործընթաց է տեղի ունենում. գումարների մի մասը վերադարձվել է, մյուս մասը ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է գույքը վերադարձնելուն, ապա հույս հայտնեց, որ դատական գործընթացի ավարտին, դրանք ևս կվերադարձվեն համայնքին: -Այն ինչ տարիներ շարունակ տեղի է ունեցել՝ կապված ապօրինությունների հետ, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Իրավապահները, վստահ եմ, կտան դրա գնահատականը,-ասաց Ա. Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *