Մունետիկ

Իշխանավոր տղամարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից

Իշխանավոր տղամարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից. կոնկրետ հարցով իշխանությանը դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Սուտ՝ մեկը մյուսի հետևից․ բոլորը չապացուցված ու չհիմնավորված, Դավիթ Ղազինյանն ու Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ներկայացրեցին դատական նիստի անրամասներն ու արձանագրումները։

Այսպես՝  ՀԷՑ-ի հարցում հանձնում-ընդունում չի եղել։ Հաջորդ սուտն, ըստ վերաբերում է հավելագրումներին, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե ՀԷՑ–ը 3 մլն մարդու գրպան է մտել։

Դատարանը ֆիքսել է, որ սուտն էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, թե ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։

Նրա խոսքով , մի փոքրիկ շոու էլ բեմադրվեց Փաշինյանի և ժամանակավոր կառավարչի մասնակցությամբ, որտեղ  միտք հնչեց, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչ համակարգը կարող է ջնջվել ինչ–որ բան թաքցնելու համար։

Իրավական հիմնավորոմները՝ անգամ դատարանի ֆիքսածն  ապացուցեց, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացը քաղաքական է ամբողջովին։ Փոքր ընդմիջումներով 13 ժամ, տևած դատական նիստում ևս դա արձանագրվեց Ղազինյանը։

Ընկերության հետ կապված իրավիճակում իշխանությունը պարտվել է, և դրա մասին են վկայում նաև դատարանի հիմնավորումները, ասաց Ղազինյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ դատարանում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *