Մունետիկ

Քանդակագործներն անլուրջ են համարում մրցույթը և առաջարկում անցկացնել նորը:

Հայաստանի «Ինտերկապ բարեգործական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում զորավարի մեծադիր հուշարձանը կանգնեցնելու նպատակով ձևավորվել էր նախաձեռնող խումբ: Հուշարձանի մրցույթի մասին «Լոռու մարզ» թերթում, ապա նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրվել էր համապատասխան հայտարարություն: Քանդակագործներ Արամ Մարգարյանը, Սարգիս Ղարիբյանը և Գեղամ Բեկջանյանը մասնակցել էին մրցույթին: Յուրաքանչյուրը քանդակի իր հեղինակած մանրակերտով մայիսի 12-ին եկել էր մրցույթի՝ ներկայացնելու իր քանդակի գաղափարական արժեքն ու նրբությունները: Քվեարկության արդյունքերը չեն գոհացրել մասնակիցներին: Մանրամասները՝ տեսանյութում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *