«Այսօր ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում տեղի ունեցավ վերջին չորս տարիներին հանքի թեմաներով նախաձեռնված արդեն տասներեքերորդ հանրային քննարկումը։ Մարդիկ արդեն հոգնել են շարունակական լարվածությունից և այս թեմաներից։ Իսկապես զզվացրել են, թողել։ Իրավիճակի միակ պատասխանատուն ՏԻՄ-ն է։ Եթե առաջնորդվեն այսօրվա լսումներին հնչած կարծիքներով, ապա նախաձեռնությունը պետք է մերժվի նախարարության կողմից։ Ավելի մանրամասն այսօրվա հանրային քննարկման մասին կգրեմ առաջիկա օրերին։ Հստակ է՝ քաղաքացիները, համայնքի բնակիչները, վանաձորցիները այդ տարածքներում նոր հանքարդյունահանում չեն ցանկանում։ Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու։
Իմացեք և լավ մնացեք»:
Օլեգ Դուլգարյան



0 Մեկնաբանություն