Մունետիկ

Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու. Օլեգ Դուլգարյան

Այսօր ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում տեղի ունեցավ վերջին չորս տարիներին հանքի թեմաներով նախաձեռնված արդեն տասներեքերորդ (13) հանրային քննարկումը։ Մարդիկ արդեն հոգնել են շարունակական լարվածությունից և այս թեմաներից։ Իսկապես զզվացրել են, թողել։ Իրավիճակի միակ պատասխանատուն ՏԻՄ-ն է։ Եթե առաջնորդվեն այսօրվա լսումներին հնչած կարծիքներով, ապա նախաձեռնությունը պետք է մերժվի նախարարության կողմից։ Ավելի մանրամասն այսօրվա հանրային քննարկման մասին կգրեմ առաջիկա օրերին։ Հստակ է՝ քաղաքացիները, համայնքի բնակիչները, վանաձորցիները այդ տարածքներում նոր հանքարդյունահանում չեն ցանկանում։ Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու։ Իմացեք և լավ մնացեք։

Օլեգ Դուլգարյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *