Մունետիկ

Քայլող աղբարկղերը Վանաձորի տաքսիներ թաղամասից. Ահազանգում են քաղաքացիները

Հունիսի 12-ին Վանաձոր քաղաքի Թատերական 4 և Տիգրան Մեծ 75 շենքերի բնակիչները չսպասելով Վանաձորի Համայնքապետարան մաքրապատման և բակերում առաջացած մեծ փոսերի շինարարական աշխատանքներին իրականցնում են հետևյալ քայլերը.

Ինչպես նշված է առաջին նկարում նախկինում գործող «կածելնու» դիմաց, որը մասնավորի ձեռքին է, տեղակայված է եղել 2 աղբարկղ, բնակիչները իրենց նախաձեռնությամբ կատարել են մաքրապատման աշխատանքներ, քանի որ ամբողջությամբ լցված է եղել աղբով, տվյալ վայրը անցորդների համար դարձել է հանրային զուգարան ու մասնավոր բիզնեսներ ահռելի չափաքանակով աղբակույտերը։

Պատկերացրեք, 5 շենքի բնակիչների, մասնավոր բիզնեսների ու չհաշված անցորդների աղբի համար դրված է ընդամենը 2 աղբաման, որոնց տակը բաց է ու աղբատարները աղբը լցնում են բահով։

Մաքրապատումից հետո 5 մետր տեղափոխել են աջ` ավտոլվացման կետի պատի մոտ(նկար 2). 1 շաբաթվա մեջ 2 անգամ աղբարկղերը դիտմամբ կողաշրջել են, հայտնի չէ թե ով, որից աղբամանների ամբողջ պարունակությունը թափվել էր գետնին (պատկերացրեք գարշահոտը ու տհաճությունը)։

Երեկ առավոտյան աղբամանները հայտնվել են Թատերական 4 շենքի բակի ետևի հատվածում, որը Վանաձորի Հովհաննես Աբելյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոն ի գլխավոր փողոցն է։

Հիմա հարց. կա՞ հստակ ամեն շենքի համար նախատեսված և որոշված աղբամանի տեղակայման վայր և երկրորդ արդյոք նորմա՞լ է, որ թատրոնի գլխավոր փողոցում դրված են աղբարկղեր, որոնք ոչ միայն արտաքին տեսքն են փչացնում, այլ կեղտոտում են ամբողջ շենքի հատվածը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *