Կառավարության որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի Սյունիքի, Վայող Ձորի և Տավուշի մարզերի 25 համայնքներում 2020-2021 թվականների 29 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է տրամադրվել 790 մլն դրամ գումար։
Հարցը Կառավարության մայիսի 19-ի նիստում զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա ներկայացրել է, թե որ մարզին որքան գումար է հատկացվել. Արագածոտնի մարզին տրվել է 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռուն՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ և Տավուշին՝ 26 մլն դրամ:
0 Մեկնաբանություն