Մունետիկ

Խաչքարերի փոխարեն դեպի Սբ. Հովհաննես տանող ճանապարհին աստիճաններ կառուցեք.Գուգարաց թեմ

 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, 
Ինչպես գիտենք, Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռում, ավանդույթի համաձայն, մշտապես կանգնեցվում են խաչքարեր՝ ի նշան ուխտավորների երախտագիտության:
Սրբավայրը և ամբողջ տարածքը շրջափակված են բազմաթիվ խաչքարերով: 
Առաջարկում ենք, ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ:
Մինչև տարեվերջ Ձեր սրտաբուխ ներդրումով, որպես երախտագիտություն, խաչքարերի փոխարեն  կարող ենք կառուցել աստիճաններ՝  բարեկարգելով դեպի մատուռ տանող ճանապարհը: 
Այդ կերպ և՛ կապահովվի ուխտավորների անվտանգ տեղաշարժը դեպի Սուրբ Հովհաննես մատուռ, և՛ կբարեկարգվի մեր ժողովրդի  կողմից անչափ սիրված սրբատեղի տանող ճանապարհը,_ տեղեկացրել են Գոգարաց թեմից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *