Մունետիկ

Կյանքից հեռացավ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Վրույր Հարությունյանը

Մեր Վրույրը...

Բացառիկ բարի մարդ, արվեստագետ...

Այն եզակի մարդկանցից, որն անգամ իրեն կողոպտողներին չատեց, չչարացավ: Երբեք չքծնեց ոչ լավ դերի, ոչ էլ իշխանավորից մի բան պոկելու համար, մինչդեռ իր սերնդակից խամաճիկները ճոխ սեղանների մոտ միմոսություն էին անում, էժանագին դիֆերամբներ ձոնում «ճարպոտներին»...

Նա ինձ համար թատրոն էր իր ողջ էությամբ, իր նախանձելի բոյ-բուսաթով, բեմական արտաքինով, հայկական դիմագծերով, խոսքային հաճելի տենորով: Առանց գրիմի ու հատուկ հանդերձանքի՝ բեմի արքա:

Վրույրի քաղաքավարության, նրբանկատության և ինտլեկտի մասին բոլորս գիտենք, ինքն ուրիշ էր, շա՜տ ուրիշ...

Հազա՜ր ափսոս...

Ն. Ավետիսյանի էջից

Վրույր Հարությունյանի ընտանիքը տեղեկացնում է. 

Վրույր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 13.09.22 ք. Վանաձորում "Թագավորանիստ" սգո սրահում (հին եկեղեցու դիմաց), ժամը 18:00-ին։Վերջին հրաժեշտը` 14.09.22 Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում ժամը 12:00-ից մինչեւ 14:00

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *