Լոռու մարզի մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց. կյանքի 79-րդ տարում մեզանից հեռացավ «Գոհար» պարային համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարարվեստի միության անդամ, մեծավաստակ պարուսույց, բեմադրիչ Համլետ Եղիշի Երիցյանը:
Համլետ Երիցյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր Վանաձորում, և մեր մշակույթի տարածողը:
Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստի, պարուսուցման զարգացման և տարածման գործում:
Հայտնում ենք մեր խորին վշտակցությունը և ցավակցությունները Երիցյանների ընտանիքին և հարազատներին՝ հայ պարի վարպետի մահվան կապակցությամբ: Համոզված ենք, որ վարպետի թողած ժառանգությունը և պատգամները պատվախնդրորեն շարունակելու են հազարավոր պարասեր հայ մանուկներ, պատանիներ և երիտասարդներ՝ տանելով հայ պարավեստը դեպի լուսավոր մեծ բարձունքներ, որի համար անմնացորդ իր ողջ կյանքը նվիրաբերեց Համլետ Երիցյանը:
Անվանի պարուսույցի, արվեստագետի, հրաշալի մարդու և քաղաքացու բարի անունն ու հիշատակը միշտ վառ կմնա մեր և գալիք սերունդների սրտերում:
«Լոռի» հեռուստաընկերության խմբագրություն
0 Մեկնաբանություն