Ոչ երկրաշարժի հետևանքով տնակներում հայտնված բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքները անվարձահատույց հատկացնելու թեմայով հերթական հանդիպում-քննարկումն է։ Նախաձեռնողը «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն է՝ տնակների հարցով զբաղվող «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական խմբի իրավահաջորդը։ Ներկա էին Վանաձորի ավագանու ՀՀԿ, ԼՀԿ խմբակցությունների անդամներ, ներկայացուցիչ Վանաձորի քաղաքապետարանից։ Թևոսյան 2 տնակային ավանի բնակչուհու կարգավիճակից դուրս գալու համար Լուսինե Սիմոնյանը պայքարում է 30 տարի: Տնակում պահել-մեծացրել է 3 երեխաներին, որդուն բանակ ճանապարհել:
«Քննարկումները պետք է լինեն նպատակային, ոչ թե հերթականը»,- կարծիք է հայտնում Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանը՝ նշելով, որ մի շարք անձինք, առիթից օգտվելով, փորձում են ձեռք բերել տնակավանի բնակչի կարգավիճակ:
Սանկտ Պետերբուրգի տնակավանի ընտանիքներին բնակարան հատկացնելու, մյուսներին հարակից հողատարածքները սեփականության իրավունքով տրամադրելու իրավական ոլորտի խնդիրները 1 տարուց ավելի է` չեն լուծվում: Հանդիպումներից, քաշքշուկներից, հուսադրող, բայց անիրական խոստումներից հոգնած տնակավանի բնակիչները շոշափելի արդյունքի չհասնելու դեպքում պատրաստվում են նամակով դիմել երկրի վարչապետին:
0 Մեկնաբանություն