Մունետիկ

Լոռու մարզի Փամբակ գետում դի է հայտնաբերվել

Մայիսի 8-ին՝ ժամը 11:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս-ի (ծնված 1973 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *