Մունետիկ

LORI TV - «Հայացք ներսից». Թողարկում 20

LORI TV - «Հայացք ներսից». Թողարկում 20

Հետխորհրդային տարիներին Հայաստանի քաղաքային համայնքների ճարտարապետական տեսքը խաթարվեց: Ամենաթողության պայմաններում մարդիկ շենքեր ու շինություններ կառուցեցին տառացիորեն կամայական սկզբունքով՝ անարգել անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը՝ առանց հաշվի առնելու քաղաքաշինական նորմերն ու սեյսմիկ անվտանգությունը: Վերջին տարիներին փորձ է արվում ոլորտում սահմանել առավել ուղղորդված վերահսկողություն՝ պարտադրելով բոլոր սեփականատերերին ներկայացնել քաղաքաշինության նորմերի տառին համապատասխանող հատակագծեր: Քաղաքների տեսքը աղավաղում են նաեւ 88-ի երկրաշարժից հետո կառուցված տնակային ավանները: «Հայացք ներսից» հեռուստահաղորդումը ստեղծվել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *