Մունետիկ

LORI TV-Հայացք ներսից. թողարկում 21

LORI TV-Հայացք ներսից. թողարկում 21

Սպիտակը, լինելով փոքր քաղաք, աշխատաշուկայի առումով ևս սահմանափակ հնարավորություններ ունի: Բնակիչների դժգոհությունների պատճառը հիմնականում ոչ միայն աշխատավարձի չափերն են, այլև աշխատատեղերի սակավությունն ու գործատուների խտրական վերաբերմունքը: 2016 թ օգոստոսի 1-ի դրությամբ Սպիտակի զբաղվածության կենտրոնում գրանցված են 1747 աշխատանք փնտրողներ, որոնցից 1116-ը կանայք են, գործազուրկների թիվը հասնում է 1589-ի, որոնցից 1015-ը կանայք են: «Հայացք ներսից» հեռուստահաղորդումը ստեղծվել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *