LORI TV - "Հայացք ներսից" Թողարկում 24 Ալավերդի համայնքի ավագանի. կա և չկա
Ի՞նչ կարծիք ունեն ալավերդցիները ավագանու կողմից համայնքային բյուջեի տնօրինման և վերահսկողության մասին և որքանո՞վ են հետևողական ու մասնակից իրենց միջոցներից գոյացող համայնքային բյուջեի տնօրինմանը:
Ալավերդու ավագանու կազմը պաշտոնական կայքէջում պատշաճ է ներկայացված, պատշաճությունը, սակայն թվացյալ է: Կայքում առկա հեռախոսահամարները լավագույն դեպքում կամ գոյություն չունեն, կամ անջատված են: Ավագանու անդամները, հարցազրույցի մասին լսելիս միանգամից հիշում են, որ շտապ գործով մայրաքաղաք են մեկնում:
«Հայացք ներսից» հեռուստահաղորդումը ստեղծվել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
0 Մեկնաբանություն