2 տարի 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո Վանաձորի նախկին համայնքապետ, համայնքապետի հիմնական թեկնածու Մամիկոն Ասլանյանը երեկ, դատարանի որոշմամբ,10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նրան կալանավորել էին 2021-ի դեկտեմբերին՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո։
Կհանգուցալուծվի՞ արդյոք Վանաձորում առկա ՏԻՄ ճգնաժամը, կկայանա՞ երկար սպասված ավագանու նիստը, կունենա՞ Վանաձոր խոշորացված համայնքը ավագանու կողմից ընտրված լեգիտիմ համայնքապետ, կհամախմբվի՞ արդյոք «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որի անդամներից մի քանիսը վաղուց ընդդիմադիր չեն և հարմար տեղավորված են…
Այս հացերի պատասխանը կտա ժամանակը, հավանաբար շատ կարճ ժամանակը, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի:
Հ.Գ. «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամների սոցիալական հաշիվներում անդորր է, կարծես ոչինչ էլ չի եղել, թիմի առաջնորդն ազատ չի արձակվել:
0 Մեկնաբանություն