Նոյեմբերի 1-ից մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը, որը մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ տարին անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Շաբաթվա ընթացքում դպրոցներում, գրադարաններում, կրթական կենտրոններում և օնլայն հարթակներում ակտիվորեն քննարկվում են մեդիայից գրագետ օգտվելու սկզբունքները։ Դպրոցներում անցկացվում են մեդիագրագիտության թեմաներով դասեր, դիտումներ ու քննարկումներ:
Ծրագրի շրջանակներում «Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր «Էվրիկա» դպրոցի աշակերտներին, որոնք ներսից ծանոթացան հեռուստաընկերության աշխատանքներին: Լրագրող Հերմինե Այվազյանը մեկ լուրի օրինակով ներկայացրեց լրագրողի աշխատանքը ինֆորմացիան ստանալուց, փաստերի ստուգումից, բովանդակություն դառնալուց մինչև սպառողին ներկայացնելը:
Հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանն էլ պատմեց նյութի կառուցվածքի, վերնագրի ընտրության, լրագրողական բարեխիղճ աշխատանքի և ֆեյսբուքյան հանրագրի տարբերության մասին: Քննարկում կազմակերպվեց «Մեդիա սպառողի մասնակցությունը բովանդակությանը» թեմայի շուրջ:
Երեխաները ծանոթացան նյուսռումին, նկարահանման տեխնիկային և տաղավարներներներին:
0 Մեկնաբանություն