Մունետիկ

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ՀԵՇՏ ՉԻ ԵՂԵԼ. ԱՐՄԱՆ ԲԵՐՆԵՑՅԱՆ

Կառավարության սուբվենցիոն ծրագրերի մասին Վանաձորի քաղաքապետի տեղակալն ասաց, որ 2019 թ.Վանաձորը լավ մասնակցել է կառավարության հետ համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին և բավականին ակտիվ էֆեկտիվ ու տպավորիչ, իրականացնելով թվով 7 ծրագրեր. Հայքի հրապարակի հիմնանորոգումը՝ քարե գորգի կառուցումը, շատրվանները, իսկ հարցին, թե դա՞ էր ամենակարևո՞րը Վանաձորի համար, Բերնեցյանն ասաց, որ քաղաքացիներն իրենք են ընտրել Հայքի հրապարակը, որովհետև զբոսաշրջիկներն ամռանը այդտեղ են հավաքվում:

Շարունակելով ծրագրերի մասին խոսելը՝ համայնքապետի տեղակալն ասաց, որ Արցախ պուրակը և պետական պատկերասրահը, Դիմաց թաղամասի Ռուբեն Սևակի անվան այգին, Հանրապետության պուրակը՝ տիկնիկային թատրոնի դիմաց ևս հիմնանորոգվում են…

Եկող տարվա համար էլ լուրջ ծրագրեր ունենք, քաղաքային այգու, տիկնիկային թատրոնի խնդիրը առաջնային է մեզ համար,-ասում է Արման Բերնեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *