Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման հարցը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին։
ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահվան հետ կապված պարզաբանումներ է պահանջել դատախազությունից և արդարադատության նախարարությունից

0 Մեկնաբանություն