Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը։
«Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,-գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեխային գետն էր գցել 31-ամյա մայրը։ Երեխային անգիտակից վիճակում գետից դուրս է բերել որոնողական խմբին միացած քաղաքացին։ Մայրը ձերբակալվել է։
0 Մեկնաբանություն