Մարզպետի ներկայացումից հետո ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զրուցել է լրագրողների հետ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է նոր կառավարության կազմը համալրելուն ուղղված թափուր աշխատատեղերի համալրման կարգին, նշել, որ փորձեր են արվել նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը: Ինչ վերաբերվում է Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի՝ որպես Լոռու մարզպետի թեկնածու նշանակմանը, Սուրեն Պապիկյանն ասել է. «Ունեցել ենք մի փուլ, որի ընթացքում արդեն պարզ էր, որ Լոռու մարզը պիտի բաժին ընկնի «Ծառուկյան» դաշինքին:
0 Մեկնաբանություն