Հունիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր յուղերում: Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե: Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին: Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղեր: Լոռու մարզպետարանից տեղեկացրել են, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Առաջիկայում կկազմվեն արձանագրություններ՝ վնասների մասին և կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:
0 Մեկնաբանություն