Վանաձորի պետական բժշկական քոլեջում «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ «Փոփոխության գործակալները» հերթական դասընթացն է տեղի ունեցել։Ապագա ճերմակ խալաթակիրները հմուտ դասընթացավարների՝ Դավիթ Այվազյանի և Ռուզաննա Սահակյանի օգնությամբ նախ սովորել են ժեստերի լեզուն, ծանոթացել աշխատակցի կեցվածքին, իրազեկվել գործատու-աշխատող աշխատանքային հարաբերություններից, որից հետո տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով մասնակցել են գործատուի հետ առաջին հանդիպման ինտերակտիվ բնույթի խաղին, որտեղ գործատուն դասընթացավարն էր: "Փոփոխության գործակալները" ծրագiրն իրականացվում է Վանաձոր 2019 երիտասարդական մայրաքաղաքի շրջանակում, ֆինանսավորվում՝ Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարության կողմից:
0 Մեկնաբանություն