Մարտի 29-ին 6 ժամով արգելվել է Վանաձորի սուպերմարկետներից մեկի գործունեությունը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության մարտի 16-ի և պարետի մարտի 20-ին ընդունած որոշուման պահանջներտը մասամբ կատարելու հիմքով:
Կտոր՝ Գագիկ Մազմանյան՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի Աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
6 ժամ անց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի մասնագետները կրկին կայցելեն մշտադիտարկման. խախտումներ նկատելու դեպքում ավելի երկար ժամանակով սուպերմարկետի գործունեությունը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն:
0 Մեկնաբանություն