Մունետիկ

Սամվել Խալաթյանի «Ճիշտը»

Սամվել Խալաթյանի «Ճիշտը»

Երեկ ՀՀԿ-ական երգիծաբան Սամվել Խալաթյանն, իր «Ճիշտն ասած» հաղորդման ընթացքում, Լուսասվոր Հայաստան կուսակցությանը հորդորեց արժանապատիվ մրցակցել։ Հայտնի երգիծաբանը, ինչպես միշտ փայլում է իր սուր մտքով և հումորի բարձր զգացումով։ Պարոն Խալաթյան, գնահատելով ձեր հումորը պետք է հակադարձեմ -Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ դասատուներին, դասախոսներին, մանկապարտեզների դայակներին և այլ պետ աշխատողներին ստիպողաբար տանում է հանդիպումների։ -Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ քաղաքապետարանի ու մարզպետարանի ենթակա հիմնարկներում մարդկանց տեռորի է ենթարկում, որ եթե ձայն չտան իրենց օգտին, ապա աշխատանքից կազատվեն։ -Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ քսան օր շարունակ Վանաձորի բոլոր այգիներում առավոտյան 12-ից մինչև երեկո ռեզերվ է արել հանրահավաքի համար ու փակել մյուս կուսակցությունների հանրահավաք անելու հնարավորությունը։ -Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ իր միակ թեկնածուի նկարները փակցրել է, բոլոր թույլատրված ու արգելված վայրերում։ և վերջապես -Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ հանրությանը քաջ հայտնի է, որպես հմուտ ընտրակեղծարար և ընտրակաշառքի մշակույթի կորղ։ Իհարկե ՈՉ, սա ՀՀԿ-ի վարքագիծն է ու ՀՀԿ-ի պատկերացրած արժանապատիվ մրցակցությունը։ Այս ցանկը շատ երկար է պարոն Խալաթյան, սրան դեռ առիթ կունենանք անդրադառնալու։ Սակայն հույս եմ հայտնում որ այսքանը բավարար է, որ ձեր առաջիկա հաղորդումներում ՀՀԿ-ին արդար մրցակցության կոչեր հղեք։ Եվ վերջում, պարոն Խալաթյան, բեմականացումներից ու հանրահավաքներից խոսելիս, ճիշտ կլիներ հանրությանը ներկայացնեիք, թե քսան օր շարունակ, ինչ բեմադրություններ ու թատրոններ է պատրաստվում ՀՀԿ-ն ներկայացնել Վանաձորի բոլոր այգիներում ու հրապարակներում, առավոտյան 12:00-ից մինչև ուշ երեկո։ Տարածելը խրախուսվում է: Էդգար Մարուքյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *