ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ զրույցում լրագրողները հարցրել են նախարարի կարծիքը Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված հակասական իրավիճակի վերաբերյալ: Նախարարին հիշեցրել են օրեր առաջ, Վանաձորի ավագանու հերթական նիստի ժամանակ, երբ ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հանդես եկել հայտարարությամբ՝ հասկանալու՝ արդյո՞ք խաղաղ իշխանափոխությունից հետո ավագանու ՀՀԿ խմբակցության կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ և ՀՎԿ խմբակցությունները շարունակում են մնալ նույն քաղաքական թիմի և Վանաձորի ընդդիմադիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, թե՞ տեղի է ունեցել դիրքորոշումների փոփոխություն, Մամիկոն Ասլանյանն ասել է, որ իրենք իրենց ընդդիմություն չեն հայտարարում և պատրաստ են կառավարության՝ Վանաձորին վերաբերվող մասով, ամեն քայլ կատարել Վանաձորի հետագա զարգացումն ապահովելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն