Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու նպատակով՝ Վանաձորի ավագանու անդամ Արման Ափինյանը Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և ՀՀ ՊՆ N զորամասի հետ ձեռք բերելով եռակողմ համագործակցություն՝ հնարավորություն են ընձեռել թիվ 3 դպրոցի 70-ից ավելի աշակերտների մասնակից դառնալու՝ զորամասում՝ Մայիսյան եռատոներին նվիրված միջոցառմանը: Հյուրերին շտապում է հավուր պատշաճի դիմավորել ՀՀ ՊՆ հրամանատար, փոխգնդապետ Վրույր Դանիելյանը: Ավելի ուշ աշակերտները նրա ուղեկցությամբ շրջայց կատարեցին զորամասում: Հրամանատարի տեղակալ, մայող Արարատ Մինասյանը աշակերտներին ներկայացրեց զինվորի առօրյան՝ ննջասենյակից մինչև հանդերձարան, այդտեղից էլ կենցաղային սպասարկման սենյակ: Խնամքով դասվորված զինվորների հագուստները անտարբեր չէին թողնում. ինչպես ապագա զինվորներին, այնպես էլ աղջիկներին:
0 Մեկնաբանություն