Լոռու մարզպետարանում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստն է։ Ներկայացվեց համապետական ծրագրով նախատեսվող միջոցառումների պլանը, ըստ որի Թումանյանական միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝բանաստեղծի ծննդյան օրը, ծննդավայր Դսեղից: Ի զարմանս լոռեցիների միջոցառումների համապետական ծրագրից դուրս էր մնացել ՎՊԴԹ:
Մեր Մայր թատրոնը միջոցառումների մարզային ծրագրում ներառելու, նաև համայնքային ու մարզային իշխանությունների կողմից ֆինանսավորելու մասին էր հաջորդ բարձրացված խնդիրը:
Նախնական տարբերակով նախատեսված են միջոցառումներ մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների դպրոցներում, մշակութային օջախներում: 2-րդ, 3-րդ եռամսյակներում նախատեսվում է Թումանյանի կյանքի և գործունեություն համակողմանի բացահայտում՝ ՎՊՀ-ի գիտաժողովի, թատերականացված բեմադրություններ՝ «Թատերական Լոռի» փառատոնի միջոցով, ասմունքի ու շարադրությունների ամենամյա մարզային փառատոներ: Ծրագրի նախնական տարբերակը նոր ծրագրային առաջարկներով համալրելու որոշում կայացվեց:
0 Մեկնաբանություն