Մունետիկ

Տրագիկոմեդիա՝ անձնազոհության, հույսի ու սիրո մասին. «Լորիկ» ֆիլմը ցուցադրվել է Վանաձորում:

Հայ-ռուսական համարտադրության  «Լորիկ» ֆիլմը Վանաձորում էր: Տրագիկոմեդիա՝ անձնազոհության, հույսի ու սիրո մասին: Սցենարի հեղինակ, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը վանաձորյան ցուցադրությանն ասել է, որ  գաղափարը վաղուց էր պտտվում գլխում: Այն միս ու արյուն է դարձել ծնունդով վանաձորցի համապրոդյուսեր Մարտին Մինասյանի գործուն աջակցությամբ: Ֆիլմում  կարմիր թելի պես անցնում է «հրաշքներ տեղի են ունենում» միտքը: Դերասանն իր տաղանդի շնորհիվ բժշկում է բոլոր նրանց, ում մարմնում հայտնվում է։ Նրա արվեստի շնորհիվ ապաքինվում է անգամ փոքրիկ Ասյան: Ֆանտաստիկ կատակերգության ժանրում նկարահանված ֆիլմը նպատակ ունի  ցույց տալու  մեր հասարակության վատ կողմերը`մարդկային անտարբերությունն ու սոցիալական անհավասարությունը: Այն մեծ արձագանք է գտել վանաձորցի հանդիսականի շրջանում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *