Այսօր կեսօրին Վանաձորի Հայքի հրապարակում, Լոռու մարզպետարանի դիմաց ծաղկեպսակ էր դրվել, իսկ ժապավենի վրա գրված էր՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետից:
Փորձեցինք ճշտել ծաղկեպսակ դնող անձանց ով լինելը և նպատակը: Մեզ հաջողվեց միայն պարզել հեղինակներից մեկին, որը չցանկացավ իր անունը հրապարակել, պատճառաբանելով, որ մարզպետը սիրում է դատախազությանը գործ տալ. «Սա մենակ իմ կողմից չի, սա բազմաթիվ դժգոհ քաղաքացիների կողմից է, որոնց վերջին հույսն արդեն մարել է, ուզում ենք վարչապետի ուշադրությանը ներկայացնել մարզում տիրող վիճակը, մարզպետի անգործությունը, քանի որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մատը մատին չի տալիս մարզում ինչ-որ բան անելու, աշխատատեղեր ապահովելու, կորոնովարակի հետևանքով անաշխատանք մնացած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ, փոխարենը ինքը և իր մտերիմներն են բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում՝ ոչինչ չանելու դիմաց»:
Հարցին, թե ի՞նչ եք ակնկալում այս ակցիայից, քաղաքացին ասաց, որ ակցիաները շարունակական կլինեն և չի բացառվում, որ իրենք կգնան ծայրահեղ քայլերի:
0 Մեկնաբանություն