Մունետիկ

«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում

Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի համագործակցությամբ մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ իրականացվել է մշակութային միջոցառում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի մասին ֆիլմ, հնչել են նրա հանրաճանաչ երգերից։ Ռոբերտ Եղիյանը պատմել է նաև Շառլ Ազնավուրի կյանքի, ստեղծագործական մեծ ուղու, կատարած աշխատանքների և ազգանվեր գործունեության մասին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *