Այսօր հերթական անգամ հետաձգվեց Վանաձոր քաղաքի ավագանու` համայնքապետ ընտրելու համար նախատեսված նիստի արգելանքը հանելու դատական նիստը:
Շատ ենք խոսել, որ այս գործելաոճը ոչ այլ ինչ է քան քաղաքային իշխանության ուզուրպացում ու սահմանադրական կարգի կոպտագույն ոտնահարում:
Վանաձոր համայնքը իր 100 000 ից ավելի բնակչությամբ 3,5 տարի է զրկված է համայնքապետ ունենալուց: Զրկված է քանի որ ներկայիս իշխանությունները շատ " Ժողովրդավար" են:
Ըստ էության այս կերպ իշխանությունները վանաձորցիներից խլել են ընտրելու իրավունքը:
Հետաձգվեց այս դատական նիստը և համոզված եմ, որ դեռ շատ անգամ է հետաձգվելու, քանի որ Փարաքարի ու Գյումրու ընտրությունները ևս մեկ ոչ ավելորդ անգամ ապացուցեցին, որ ներկայիս իշխանությունները իրենց սպառել են և չեն վայելում քաղաքացիների վստահությունը: Այս իշխանությունները մահացու վախենում են աթոռը կորցնելուց, իսկ տեղի ունեցած վերջին ընտրությունները շատ լուրջ հարված էին այդ աթոռին: Սրանք քաղաքական համարձակություն ու անկեղծություն չունեն Վանաձորում ընտրություններ կազմակերպելու համար:
Չունեն, որովհետև լավ գիտակցում են ընտրությունների արդյուքները և իրենց համար ցավոտ լինելը:
Բայց եթե 2018ի "Դուխից" մի բան մնացել է, կարող են փորձել:))
0 Մեկնաբանություն