Մունետիկ

Վանաձորը սիրող մարդիկ, այնպես արեք, որ քաղաքն էլ ձեզ սիրի.Նարինե Ավետիսյան

"Լոռի" հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ո՜նց կարող եմ լավ գործի մասին չգրել, ես հո բայղուշ չե՞մ: 
Ուրեմն, հիմնովին կառուցվում են.
Իսահակյան /մեր փողոցը/, Գարեգին Նժդեհի, Հրաչյա Ներսիսյան, Հենրիկ Զաքարյան փողոցները, ինչպես նաև Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերում մի քանի փողոցներ, տիկնիկայինի շենք, աթլետիկայի մարզադպրոց, ո՞ր մեկն ասեմ, այ ժողովուրդ: Մեկնաբանության մեջ Հովսեփյան էդիկի ստատուսը կդնեմ: Հա, մանկապարտեզների շենքերի կառուցում: Բյուջեի եկամուտների ավելացում /էս երևի կոռուպցիայի նվազման թեմաներով.../ , մի խոսքով, համայնքս ուզում է զարգանալ, մնում է, որ մենք, բոլորս ցանկանանք՝ առանց քաղաքականության: 
Մասնավորապես, Մամիկոն Ասլանյան դաշինքի և Հայրենիք կուսակցության ավագանու անդամներ, էն որ ընտրություներին ասում էիք՝ կուսակցությունը կապ չունի, մենք քաղաքականություն ենք մտել մեր քաղաքին ծառայելու համար, մենք գժվում ենք էս քաղաքի համար... Հիմա եկել է պահը, որպեսզի ձեր սերն առ Վանաձոր՝ ապացուցեք, մասնակցելով և քվորում ապահովելով ավագանու նիստին: Եթե դուք դա չանեք՝ քաղաքի զարգացման ծրագրերը չեն իրականանա, իսկ վանաձորցին միամիտ չի, լավ էլ կհասկանա՝ ինչն-ինչոց է:
Արդ՝ լծվենք բոլորովս էս քաղաքը խելքի բերելու գործին, իսկ դուք, ընդդիմադիրներ ջան, առավել պարտավոր եք, որովհետև, 6 ամսում չի, որ քաղաքը էս օրին է հասել, տարիներ շարունակ այն միայն կեղեքվել է...
Վանաձորը սիրող մարդիկ, այնպես արեք, որ քաղաքն էլ ձեզ սիրի:
Բոլորիդ շատ սիրում եմ, շատ ուրախ եմ էս գժական ծրագրերի համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *