Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է
Սիրելի՛ վանաձորցիներ, Դուք ձեր բնակարանների և անշարժ գույքի համար միշտ վճարում եք, իսկ Վանաձորի այս միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը:
Վանաձորի բնակիչների աղքատ բյուջեի հաշվին լավություն է արվում էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Վանաձորի տեղական իշխանության մասին:
Հ.Գ. Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջել է հարցը օրակարգից հանել, որից հետո բոյկոտել՝ քվորում չապահովելով, որպեսզի հարցը չքննարկվի և չընդունվի, բայց ձայների մեծամասնությամբ հարցը ընդգրկվել է օրակարգ և ընդունվել:
0 Մեկնաբանություն