Մունետիկ

Վանաձորի համայնքապետարանի հայտարարությունը «Լոռի» Հ/ը կողմից բարձրաձայնված ապօրինաշինության մասին

Վանաձորի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 63 շենքի տանիքում իրականացվող ապօրինաշինության վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի' վանաձորցիներ,

Սոցիալական հարթակներում քննարկվող Վանաձորի Տիգրան Մեծի 63 շենքի տանիքի շինարարության վերաբերյալ.

Տեղեկացնում ենք, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտա թիվ 63 շենքի տանիքում կատարվող շինարարական աշխատանքները չեն համապատասխանում նախապես ներկայացրած նախագծին։

Ուստի դադարեցվել են տվյալ հասցեի թիվ 13, 14 բնակարանների ձեղնահարկում նախագծից շեղումով իրականացվող շինարարական աշխատանքները, չեղյալ է ճանաչվել շինարարության թույլտվությունը։

Համայնքապետարանը կիրականացնի գործողություններ օրենքով սահմանված կարգով»:

Խմբագրության կողմից.

Ստացվում է, որ այնուամենայնիվ տրվել է շինարարության թույլտվություն, և ո՞վ է այդ «թույ տվողը»: Եթե «Լոռի» հեռուստաընկերությունը չաղաղակեր ապօրինաշինության մասին՝ այն հանգիստ վեր կխոյանար: Մարտի 4-ին մենք բարձրաձայնել ենք խնդիրը, քաղաքապետարանը լուռ էր, ճարտարապետը իր վրայից գցում էր, իբրև թե ինքը կապ չունի ապօրինության հետ: Մինչև մարտի 6-ը շարունակվեց տանիքի շինարարությունը, քաղաքապետարանը տեղյակ չէր…  Ի վերջո, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անմիջական միջամտությամբ կասեցվեց շինարարության ընթացքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *