Մունետիկ

Վանաձորի նախկին կլոր Ունիվերմագը՝ ժամանակակից Բիզնես ու IT հաբ. ներդրումային նախագիծ

Վերջին 4 ամիսների ընթացքում ինտենսիվորեն աշխատում էի այս գաղափարի մշակման վրա, որի մասին շատերիդ հետ եմ կիսվել և ներկայացրել անհատապես։ 
Խոսքը Վանաձորի համար խորհրդանշական համարվող հանրախանութի շենքի, կամ մեր լեզվով ասած՝ «կլոր Ունիվերմագի» մասին է, որին ցանկանում ենք նոր շունչ հաղորդել, դարձնելով ժամանակակից բիզնես կենտրոն։ 
Նախագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ է և ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այն ներկայացնում ենք՝ համագործակցելով Invest in Armenia հարթակի հետ։ 
Համոզված ենք, որ այն, բացի զուտ տնտեսական ակտիվությունից, բերելու է նաև հսկայական սոցիալական ազդեցություն, միջավայրային փոփոխություն և, ինչու ոչ, առանցքային դեր է ունենալու Վանաձորի գրավչության համար։ Վանաձորը կարող է դառնալ Հայաստանում ներդրումների և զարգացման հաջորդ ուղղությունը և այս նախագիծը խթանելու է այդ գործընթացը։ 
Ուստի, խնդրում եմ հանուն այս նպատակի շուտափույթ իրականացման, հնարավորինս լայն տարածում ապահովել նախագծի համար։ 
https://investin.am/.../univer-business-and-it-hub-in.../
© նախագծի հետ կապված բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Krist Marukyan-ին և կարող են օգտագործվել բացառապես վերջինիս գրավոր համաձայնությամբ,_ֆեյսբուքյան իր էջում գրել է "Գրանդ Լոռի" ՍՊԸ ղեկավար Քրիստ Մարուքյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *