Հոկտեմբերի 10-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Մաթևոսյանական արձագանքներ-4» խորագիրը կրող գիտաժողովը։
Լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը և հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Գուրգեն Խաչատրյանը։
Լիագումար նիստին ելույթ ունեցան Գուրգեն Խաչատրյանը՝ «Ներակայումը Հրանտ Մաթևոսյանի «Տախը» վեպում․ բառային մակարդակ» զեկույցով, Գավառի պետական համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը՝ «Հրանտ Մաթևոսյանի գեղագիտության փիլիսոփայությունը» զեկույցով, Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Թումանյանը՝ «Պատումը Հրանտ Մաթևոսյանի անավարտ վիպակներում» զեկույցով, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Վալերի Փիլոյանը՝ «Շուշան և շուշանազգիներ» զեկույցով։
Գիտաժողովի երկրորդ նիստի համանախագահողներն էին Վալերի Փիլոյանը և հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզատյանը։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 12 զեկույց՝ Վանաձորի, Գավառի, Վ․ Բրուսովի անվան պետական համալսարանների դոցենտների և պրոֆեսորների կողմից։
Ներկայացված զեկույցները ամփոփվելու են «Մաթևոսյանական արձագանքներ-4» խորագիրը կրող ժողովածուի մեջ։
0 Մեկնաբանություն