Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23_ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկայանի հետ: Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ Սեփական միջոցներն այլևս չեն ներում՝ մեքենաները լիցքավորելու համար: Բողոքի ակցիային են միացել գրթե բոլոր գծերը սպասարկող միկրոավտոբուսների վարորդները, նրանք հրաժարվում են սպասարկել այնքան ժամանակ, մինչև հարցը չստանա դրական լուծում։
0 Մեկնաբանություն