Զորավար Անդրանիկի ծննդյան 156-ամյակն այս տարի յուրովի նշվեց Վանաձորում տեղադրված նրա բրոնզաձույլ կիսանդրու մոտ: «Հայաստանի Ինտերկապ» ԲԿ-ի նախաձեռնությամբ և համայնքապետարանի աջակցությամբ 100-ավոր նվիրատուների և նախաձեռնող խմբի շնորհիվ 2018թ-ին սկսվեց զորավարի բրոնզաձույլ կիսանդրու կառուցման աշխատանքները: Ներկաները խոնարհեցին ծաղիկներ, հիշատակեցին մեծ զորավարի սխրանքներն ու Հայաստանի ազատագրության, պետականաշինության գործում նրա անուրանալի ավանդը:
0 Մեկնաբանություն