Մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձորում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակչուհի 47-ամյա Ա. Ս-ն է։
Նախնական տեղեկություններով նա նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելիս բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։
Այդ մասին ոստիկաններին է հայտնել նրա մայրը։
0 Մեկնաբանություն