Վանաձորի կոլորիտային դեմքերից երջանկահիշատակ լուսանկարիչ Պյոտրի կենսագրությունը ետմահու հարստացավ ևս 1 կարևորագույն իրադարձությամբ, իրադարձություն, որն այսուհետ նոր գույներ կհաղորդի համարքաղաքացիների երեկոյան զբոսանքներին, և ժպիտ՝ Վանաձորի դեմքին:
Հունիսի 6-ին Արցախ Պուրակում գործող ինքնատիպ ճարտարապետական լուծումներով վերաբացված «Պյոտր Ֆոտո» էքսպրես լուսանկարչատան դիմաց բացվել են Պյոտրի պարող շատրվանները: Մարդկային բարձր արժեքների, մարդու համեստ տեսակի մարմնացումն էր քաղաքի սիմվոլներից Պյոտրը: Ինչպես կենդանության օրոք էր հաճախորդների դեմքին ժպիտ հաղորդում, այնպես էլ հետմահու՝ տասնյակ ժպիտներ ուղղակի փայլեցին վանաձորցիների դեմքին, երբ վեր խոյացան պարող շատրվանները, որ կառուցվել է Դոլմաջյան ընտանիքի համատեղ ջանքերով և Պյոտրի տղաների՝ Նորայր, Կարո և Վարդան Դոլմաջյանների նպատակասլացության շնորհիվ:
0 Մեկնաբանություն