Մունետիկ

Վարդանանց 122 հասցեում իր դռներն է վերաբացել վանաձորցիների սիրելի Տուտո Պիցցան

Իտալական մեղմ երաժշտություն, ոճ և խոհանոց Վանաձորում միայն Տուտո Պիցցայի հարկի ներքո: Վանաձորում՝ Վարդանանց 122 հասցեում իր դռներն է վերբացել Վանաձորցիների սիրելի Տուտո Պիցցան: Վայր որտեղ կարելի է մեկտեղել սնունդը, ժամանցն ու հանգիստը՝ ընտանիքի, սիրելիի և ընկերների հետ: Սրճարանի շնորհիվ համաքաղաքացիների համար բացվեց 14 աշխատատեղ, Տուտո Պիցցայի հիմնադիր, գործարար Սեյրան Հարությունյանը չի բացառում կընդլայնի ցանցը՝ ևս մեկը բացելով Վանաձորում կամ Երևանում: Տուտո պիցան վանաձորցիներին է ներկայացնում թարմացված մենյու՝ պիցանների լայն տեսականի, աղցան, ապուր, լանգետ պաստա պատրաստված բացառապես էկոլոգիապես մաքուր սննդից: Ռիզոտտո, դեսերտ, խմիչքների լայն տեսականի և ոչ միայն. Տուտո Պիցցայի տնօրեն Տիգրան Բեգլարյանը վստահեցնում է ՝ հաճախորդները դժգոհելու առիթ չեն ունենա, գործում է գնային ճկուն համակարգ, սրճարանը սիրելի հաճախորդների առջև բաց կլինի մինչև երեկոյանը 10-ը, ամռանը մինչև 12-ը: Գործում է նաև առաքում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *